Breaking News
Loading...

Չափազանց օգտակար ծրագիր: Pokki

08:58




Օպերացիոն համակարգերում սոցիալական ցանցերի և ինտերնետային ծառայությունների ինտեգրումը գնալով դառնում է ավելի անհրաժեշտ ու արդյունավետ: Օրինակ Facebook-ի նորությունները կամ Gmail-ի նամակները ստուգելու համար պարտադիր չի բացել ինտերնետ դիտարկիչները ու բացել համապատասխան կայքեր: Դրա փոխարեն հնարավոր է օգտագործել հատուկ մինի ծրագրեր, որոնք թույլ են տալիս օգտվել սոցիալական ցանցերից և ինտերնետային ծառայություններից անմիջապես համակարգչի աշխատանքային էկրանից:



Հատուկ վերը նշված պահանջները բավարարելու համար ստեղծվել է Pokki ծրագիրը, որը ոչ միայն թույլ է տալիս համակարգչի աշխատանքային էկրանի ներքևում տեղադրել ինտերնետ ծառայությունների հղումները, այլ նաև օնլայն տարբերակով ցույց է տալիս դրանցում առկա թարմացումների մասին տեղեկացումներ (օրինակ նամակների քանակը):



Pokki ծրագիրը ունի նաև App Store, որտեղ կարող եք գտնել բազմաթիվ ինտերնետային ծառայություններ և խաղեր, որոնք կարող եք հեշտությամբ ներբեռնել և ավելացնել Pokki ծրագրին:




Այս ծրագիրը տեղադրելուց և փորձելուց հետո կհամոզվեք, թե ինչքան է այն հեշտացնում ինտերնետային ծառայությունների և օպերացիոն համակարգի միջև կապը: 





Եթե հավանեցի՞ր,  տեղեկացրու ընկերներիդ`

 
Toggle Footer