Breaking News
Loading...

Ինչի՞ մասին չարժի խոսել տղամարդկանց հետ. «արգելված» թեմաների հնգյակ

08:41

Ամերիկյան կայքերից մեկը էքսպրես-հարցում է անցկացրել տղամարդկանց շրջանում՝ պարզելու, թե որ թեմաների մասին նրանք չեն սիրում կանանց հետ խոսել: Եթե չեք ուզում վիճել, վիրավորվել կամ ծայրահեղ դեպքում բաժանվել, ապա խուսափեք մի քանի թեմաներից ձեր տղամարդու հետ շփվելիս:
Երբեք մի արտահայտեք ձեր բացասական վերաբերմունքը նրա  հոբբիի մասին:  Իհարկե, կարելի է կտրուկ վերջ դնել նրա և նրա ընկերոջ խոսակցությանը ֆուտբոլի մասին` նրան խնդրելով դուրս տանել աղբը կամ խանութ գնալ: Բայց նրա համար շատ սիրելի զբաղմունքի, հոբբիի մասին երբեք կտրուկ մր արտահայտվեք, մի փորձեք դաժան միջոցներով նրան հեռացնել իր սիրելի զբաղմունքից:
Հերիք է պատմեք ձեր թերությունների մասին և դժգոհեք, որ  գեղեցիկ չեք:  Իհարկե, տղամարդիկ շատ լավ գիտակցում են, որ սա միջոց է կորզելու հաճոյախոսություն, բայց եթե դուք օրը մի քանի անգամ կրկնեք, որ գեր եք, դրան չի հավատա միայն կույր ու խուլ մեկը: Իսկ ո՞ր տղամարդը կցանկանա իր կողքին տեսնել թերություններով լի կնոջ:
Առանց պատճառի խանդը դավաճանության առիթ կդառնա: Եթե ձեր տղամարդը նախկինում միայն բարևում էր իր հարևանին և անցնում, ապա ձեր անիմաստ խանդի տեսարանից հետո` կապված  հարևանի հետ, նա կսկսի ուշադրություն դարձնել նրան: Դուք ակամայից դրդում եք նրան դավաճանության:
Չկա ավելի վատ բան, քան ձեր նախկինների մասին խոսելը: Խուսափեք ձեզ համար գուցե հետաքրքիր, բայց ձեր տղամարդու համար նյարդայնացնող այս հարցից: Հատկապես չփորձեք նրան համեմատել ձեր նախկինի հետ:  
Մի քննադատեք նրա ընկերներին: Երբեմն մեզ թվում է, թե մենք այնքան կարևոր ենք նրա կյանքում, որ ընկերների համար այնտեղ նույնիսկ տեղ չկա:

 
Toggle Footer