Breaking News
Loading...

Գրքեր կարդալու համար նախատեսված Nook Simple Touch սարքերը էժանացել են

09:25




Հայաստանում երևի քչերին է հայտնի Barnes & Noble ընկերության Nook սարքերը, որոնք նախատեսված են էլեկտրոնային գրքեր կարդալու համար: Ամերիկայում և այլ երկրներում դրանք չափազանց հայտնի են և հանդիսանում են Amazon ընկերության կողմից արտադրվող Kindle սարքերի լուրջ մրցակիցներ: Այժմ Nook սարքերի բազային մոդելը հնարավոր է գնել ընդամենը $79-ով (+$5 մարտկոցը լիցքավորող սարքի համար): Սարքի այս նոր գինը բավականին մոտ է Amazon Kindle-ի բազային մոդելի գնին ($69), սակայն ի տարբերություն Kindle-ի, Nook-ը ունի սենսորային էկրան և բացակայում են մենյուի գովազդները: Սենսորային էկրանով Amazon Kindle-ները ավելի թանկ են: Երկու սարքերն էլ ունեն 6 դյույմանոց անկյունագծով էկրան և աշխատում են Wi-Fi կապով:


Այս մոդելի միակ թերությունը կարելի է համարել այն փաստը, որ էկրանը չի լուսավորվում և նախատեսված չի մթության մեջ ընթերցելու համար: Nook սարքի մեջ հնարավոր է նաև տեղադրել գրքեր անմիջապես համակարգչից, որոնք պետք է լինեն ePUB ֆորմատի: Մի խոսքով, էլեկտրոնային գրքեր կարդալու համար Barnes & Noble Nook և Amazon Kindle սարքերը իդեալական ու էժան տարբերակներ են:

 
Toggle Footer