Պատմություն «միամիտ» շան մասին, ով 5 տարի է սպասում է տիրոջ վերադարձին

Աշխարհում հայտնի են շատ այնպիկսի դեպքեր, երբ տերերը իրենց շներին դուրս են հանել տնից՝ չկարողանալով նրան կերակրել, պայմաններ չունենալու պատճառով կամ ուղղակի տերերը մահանում են, իսկ շները մնում են անտեր: Սակայն շարունակում են հավատարմորեն սպասել նրանց՝ հույս ունենալով, որ տերերը նորից կվերադառնան ու կվերցնեն նորից տուն:
Ահա ևս այդպիսի դեպք Ուկրաինայի Չերկասսի քաղաքում: Այստեղ հավատարիմ շունը ապրում է ավտոբուսային կանգառում: Նրան հինգ տարի առաջ թողել է տերը այդ նույն տեղում, և այժմ շունը հրաժարվում է նույնիսկ մի քայլով հեռանալ կանգառից՝ հույս ունենալով մի օր կանգառում տեսնել նրան, ում սպասում է հինգ տարի:
Բարեսիրտ մարդիկ փորձում են կերակրել հավատարիմ շանը, տաք շորեր դնել, որպեսզի նա չսառչի -17° սառնամանիքի պայմաններում: Մարդիկ նաև փորձում են տուն տանել նրան, սակայն նրանց ջանքերը ապարդյուն են:


Եթե հավանեցի՞ր,  տեղեկացրու ընկերներիդ`