Տղամարդիկ և կանայք…(Նմանություններն ու տարբերությունները…)
1.Կինը ամուսնանում է` հույս ունենալով, որ ամուսինը որոշ ժամանակ անց կփոխվի:Նա սխալվում է: Տղամարդը ամուսնանում է` հույս ունենալով, որ իր կինը երբեք չի փոխվի:Նա նույնպես սխալվում է:
2.Յուրաքանչյուր ամուսնացած տղամարդ կարող է մոռանալ իր բոլոր սխալների մասին: Նրա փոխարեն կհիշի դրանք իր կինը:
3.Կինը անհանգստանում է իր ապագայի մասին մինչ ամուսնանալը: Տղամարդը` ամուսնանալուց հետո:
4.Որպեսզի լինես երջանիկ` տղամարդու հետ ամուսնության մեջ, նրան պետք է ավելի շատ հասկանալ, քան սիրել:
Որպեսզի լինես երջանիկ`կնոջ հետ ամուսնության մեջ, պետք է նրան շատ սիրել ու ընդհանրապես չփորձել հասկանալ:
5.Հաջողակ տղամարդ – նա է ով աշխատում է այնքան, որ կինը չի հասցնում ամբողջը ծախսել: Հաջողակ կինը նա է, ով կարողացել է գտնել նման տղամարդու:
6.Տղամարդը միշտ կծախսի 2000 դրամ` 1000 դրամանոց ապրանքը ձեռք բերելու համար, եթե այն նրան այդ պահին չափից դուրս անհրաժեշտ է:
Կինը միշտ կվճարի 2000 դրամ ` 1000 դրամանոց ապրանքը ձեռք բերելու համար, եթե նույնիսկ այդ ապրանքը նրան ընդհանրապես պետք չէ:
7.Ցանկացած վեճի ժամանակ վերջին խոսքը կնոջն է: Այն ինչ տղամարդը կասի դրանից հետո, նոր վեճի սկիզբն է: