Breaking News
Loading...

Մեգաբիթ թե Մեգաբայթ: Ինչպես են ինտերնետ տրամադրողները խաբում բաժանորդներին

11:54

Ինտերնետ կապի գովազդներում հիմնականում արագությունները նշվում են Կբ/վ-ով կամ Մբ/վ-ով, սակայն դա սխալ չափման միավոր է: Կբ/վ չափմանը միավորը ցույց է տալիս մեկ վայրկյանում ընդունվող կամ ուղարկվող կիլոբայթերի քանակը, իսկ Կբիթ/վ՝ կիլոբիթերի քանակը:  Օրինակ, եթե օպերատորը խոստանում է տրամադրել 1Մբ/վ արագությամբ ինտերնետ, ապա նա դրա տակ հասկանում է 1Մբիթ/վ, որով հնարավոր է ներբեռնել ֆայլեր 128 կիլոբայթ/վայրկյան արագությամբ, իսկ բաժանորդը հասկանում է 1 Մբ/վ, որով նա մի վայրկյանում կարող է ներբեռնել 1 Մեգաբայթ:


Նշեմ նաև, որ օպերատորների կողմից նշվող արագությունը դա առավելագույնն է: Այսինքն Ձեր կապի արագությունը օպերատորի կողմից նշված արագությունից շատ չի կարող լինել, բայց կարող է լինել նշվածից քիչ:
 
Toggle Footer