Breaking News
Loading...

ԿԱՐՈՏ........

09:14
Այս բառն անթարգմանելի է, ոչ մի լեզվից ոչ մի բառ, ասում են չի կարելի արտահայտել նրա ստույգ իմաստը: Այն իր բոլոր երանգներով և նրբիմաստներով միայն հային է հատուկ: Հայի համար է դարեր շարունակ պանդխտությունը ազգային աղետ է եղել: Նրա ձեռքից են հայրենիք ու հող խլել, մանկահասակ ուստր ու դուստր, օջախ ու մագաղաթ, արքա և կաթողիկոս: ՈՒ կարոտել է հայը դարեր, հազարամյանկներ շարունակ: Կարոտ է մնացել իր հողին, ջրին, իր կորած զավակին, ու շղթայված ազատությանը: Տեսնես հայն է շուտ ծնվել թե կարոտը?: Այսօր էլ կարոտը կեղեքում է մեր սիրտը, կսկիծ ու երգ դառնում: Ամենքս էլ հարազատներ ունենք օտար ափերում որդի, ծնող քույր, եղբայր............ու ծայրը չի երևում, վերջ չկա: Շատ է հազարաթև ու հազարերանգ նորին մեծության կարոտը: Ինչ արած, թող լինի, չևոր այդ կարոտն <<ԿՌՈՒՆԿ>>, <<ԵՐԱԶ>>, դարձել, դարձել հայրեն ու տաղ: Մեր բախտն էլ է ինքնատիպ, կարոտն էլ: Էլ ումից են հայրենիք խլել, որ ազգն է սփյուռքում  հինգ անգամ ավելի շատ, քան հայրենիքում............
 
Toggle Footer